Գործառույթներ

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը ՀՀ  շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները, այդ թվում`

ՀՀ շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառի պետական ծրագրերի իրականացման ապահովումը.
բնական ռեսուրսների կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի և պետական պատվերի իրականացումը.
շրջակա միջավարի ոլորտում նախապատրաստական և ներդրումային միջազգային ծրագրերի իրականացումը:

Հիմնարկի խնդիրներն են`

1. ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը ՀՀ օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

2. ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3. ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

4. ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5. գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

6. ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

7. ՀՀ կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8. ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ՀԳՄ-ի (Հանրապետական գործադիր մարմին) բացառիկ իրավասությունը չեն, կամ ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9. ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

10. ծրագրի իրականացման մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

11. վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը։ Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

12. երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս՝ սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը: