ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ը ստեղծվել է 2010թ-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝ նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա, որն էլ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրավահաջորդն ու գործունեության շարունակողն էր:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՇՄՆ-ի կազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:
Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և իր կանոնադրությամբ:
ՀՀ կառավարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հիմնարկի կանոնադրությամբ:
Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации экологическиx программ” министерство окружающей среды Республики Армения.
3) անգլերեն լրիվ՝ State Agency “Environmental prօject implementation unit” at tհe Ministry օf Environment օf tհe Repսblic օf Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ “БРЭП” МОС РА.
6) անգլերեն կրճատ` SA “EPIU” MօE RA: