Հարմարվողականության հիմնադրամի տեխնիկական օժանդակության դրամաշնորհային ծրագիր

Դրամաշնորհը նպատակ ունի զարգացնել «ԲԾԻԳ» ՊՀ-ի կարողությունները՝ ծրագրերի բնապահպանական, սոցիալական և գենդերային ռիսկերի գնահատման ու կառավարման գործում, ինչպես նաև իր ընթացակարգերը Հարմարվողականության հիմնադրամի մոտեցումներին առավել համահունչ դարձնելուն:

«Նիսսան» մակնիշի ամենագնացների և հակահրդեհային սարքավորումների հանձնման արարողություն

«ԲԾԻԳ» ՊՀ-ն Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագիրը: Կարդալ ավելին

«Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագիր

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը ստորագրեցին հուշագիր «Բնության հատուկ պահպանվող տարածքների  կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրով նախատեսվում է իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի գիտելիքների և կարիքների գնահատում, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում, ինչպես նաև ԲՀՊՏ-ների վերաբերյալ իրավական փաստաթղթերի և դրանցում առկա բնական և մշակութային արժեքների վերաբերյալ ժողովածուների հրատարակում:

Հարմարվողականության հիմնադրամի «Հայաստանի ԲՀՊՏ հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի ամբողջական փաթեթի մշակման դրամաշնորհ

«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել և Հարմարվողականության հիմնադրամի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի ԲՀՊՏ հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի ամբողջական փաթեթը:

«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրային հայտի ամբողջական փաստաթղթի մշակում

«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել և ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամին է ներկայացրել «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրային հայտի ամբողջական փաստաթուղթը, որն էլ Հարմարվողականության հիմնադրամի կողմից հաստատվել է 2018թ-ի հոկտեմբերի 12-ի B. 31/10 որոշմամբ: