2019թ.-ի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը աշխատանքային այցով ՀՀ էր ժամանել Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բնապահպանական հանձնաժողովի ներքո գործող Ծրագրերի իրականացման խմբի ղեկավար Տուրակուլ Մուրոդովը: Read More
Համագործակցություն
Պայմանագրի ստորագրում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի հետ
Ս.թ. հուլիսի 6-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» Հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց պայմանագիր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի իրականացման 6-րդ ազգային զեկույցի մշակման վերաբերյալ: Պայմանագրի ստորագրմանը մասնակցում էին Բնապահպանության նախարարության, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, «ԿՏԲԿ» Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, Կոնվենցիայի իրականացման ազգային համակարգողը:
Պայմանագրի ստորագրում «ԲԾԻԳ» ՊՀ-ում
2018թ.-ի օգոստոսի 6-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ստորագրվեց պայմանագիր ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերաբերյալ 2017-2018թթ. ազգային զեկույցի մշակման նպատակով «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Գեոմափիս» ՍՊԸ-ի հետ: Read More
Աշխատանքային հանդիպում «ԲԾԻԳ» ՊՀ-ում
Ս.թ. հուլիսի 2-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր – Կանաչ Կլիմա Հիմնադրամ (ՄԱԶԾ — ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին ԲԾԻԳ տնօրեն Մ. Գալստյանը, տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, բաժինների պետեր, մասնագետներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՄԱԶԾ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: Read More
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում 2017 թ-ի հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Շրջակա միջավայրի ծրագիր/Դանիայի տեխնոլոգիական համալսարան գործընկերություն» դրամաշնորհի շրջանակներում իրականացված «Տեխնոլոգիական կարիքների գնահատում» (ՏԿԳ) ծրագրի ավարտական սեմինարը:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն պարոն Գ. Ներսիսյանը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) ազգային համակարգող պարոն Ա. Գաբրիելյանը, ծրագրի հարմարվողականության և մեղմման թիմերի Read More