RESILAND. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

Ծրագրի անվանումը` RESILAND. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
Ծրագրի բյուջեն` 55.000 ԱՄՆ դոլար
Ֆինանսավորման աղբյուրը` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (ԳէՀ) և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն (Sida)

Read More

Գործուղում Արթիկի տարածաշրջան

Ս.թ օգոստոսի 15-ից-19-ը «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ծրագրի համակարգող Կ. Բզնունին, Բնապահպանական և սոցիալական երաշխիքների մասնագետ Գ. Միրզոյանը և մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ս. Անանյանը այցելեցին Շիրակի մարզի  Արթիկ, Վարդաքար, Նահապետավան և Հառիճ համայնքներ: Read More

Կանաչ Կլիմայի Հիմնադրամի խորհուրդը հաստատեց «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության և գյուղական զարգացման բարելավում մեղմման միջոցով» ծրագիրը

Կանաչ Կլիմայի Հիմնադրամի /ԿԿՀ/ խորհուրդը 2020 թվականի օգոստոսի 18-21 գումարում է քսանվեցերորդ խորհրդի նիստը, առաջին անգամ վիրտուալ հարթակում։ ԿԿՀ-ի խորհրդի նիստի քննարկմանն են ներկայացվել 15 ծրագրային, ինչպես նաև 3 հավատարմագրման հայտ։ Այսօր՝ օգոստոսի 19-ին, ԿԿՀ-ի խորհրդի կողմից քննարկվել ապա հաստատվել է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության և գյուղական զարգացման բարելավում մեղմման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը։ Տվյալ ծրագրում ԿԿՀ-ի Ֆինանսավորումը կազմելու է տասը միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագիրը միտված է ՀՀ տարածքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, անտառների կայունության բարելավմանը, ինչպես հանև հարմարվողականության բարձրացմանը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.greenclimate.fund/project/sap014#impact

Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը հաստատեց առաջին երկու նորարարական փոքր դրամաշնորհները, որոնցից մեկը «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրն է

Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը հաստատեց «Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը

Խորհրդի կողմից հաստատված նոր դրամաշնորհային նախագծերը ներառում են առաջին երկու նորարարական դրամաշնորհներ Հայաստանի (Ազգային իրականացնող մարմին՝ «ԲԾԻԳ» ՊՀ) և Չիլիի (Ազգային իրականացնող մարմին՝ AGCID), ինչպես նաև  մեկ աճողական դրամաշնորհային ծրագիր Ռուանդայի (երկրի Ազգային իրականացնող մարմնի՝ Շրջակա միջավայրի նախարարություն)՝ համար:

Հայաստանի դրամաշնորհը (230.000 դոլար) միտված է ապագա առաջնորդների ներգրավմանը, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծմանը:

Հարմարվողականության հիմնադրամի քարտուղարության նամակը՝ կապված «Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի հաստատման վերաբերյալ:

Նյութի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հետևյալ հղմամբ՝

https://www.adaptation-fund.org/adaptation-fund-board-approves-us-63-million-in-new-projects-including-first-innovation-and-scale-up-grants/

 

«Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագիր

«ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից մշակվել և ՄԱԿ-ի Հարմարվողականության Հիմնադրամ է ներկայացվել «Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը, որը կքննարկվի Հարմարվողականության Հիմնադրամի 2019թ-ի մարտի 12-15-ը կայանալիք խորհրդի նիստում: Ծրագրի հաստատման արդյունքում Հայաստանը կհայտնվի բնապահպանական ոլորտում ինովացիոն ծրագրեր իրականացնող երկրների ցանկում: