«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր և Շաղափ բնակավայրերում կաթիլային ոռոգմամբ և հակակարկտային ցանցով 5․2 հա ինտենսիվ պտղատու այգիների հիմնման աշխատանքների ձեռքբերման նպատակով։
Ուրցաձոր բնակավայրում կաթիլային ոռոգմամբ և ցանկապատով ագրոանտառի հիմնման աշխատանքների մրցույթ
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրում կաթիլային ոռոգմամբ և ցանկապատով 3հա ագրոանտառի հիմնման աշխատանքների ձեռքբերման նպատակով։
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը փնտրում է դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի մասնագետի
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը համագործակցության է հրավիրում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում աշխատանքային փորձ ունեցող և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքներ իրականացնող փորձառու մասնագետների։
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները և հարակից փաստաթղթերը՝ դրանք ուղարկելով info@cep.am էլեկտրոնային հասցեին։
Սեմինար ՉՀՀ համակարգի ստեղծում և ՇԷԲ սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով «ԲԾԻԳ» ՊՀ-ի ծրագրի շրջանակներում
2022 թվականի նոյեմբերի 25-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ ՉՀՀ համակարգի ստեղծում և Շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով սեմինար։
Կայացավ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի ամփոփումը
2022 թվականի նոյեմբերի 22-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը «Կանաչ արահետ» ՀԿ-ում մասնակցեց 2022թ․ հոկտեմբերի 22-23-ը կայացած Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի ամփոփմանը և իր ելույթում նշեց նման միջոցառումներում երիտասարդության ակտիվ ներգրավվածության կարևորությունը։