Մեր թիմը

Արմեն Եսոյան

Արմեն Եսոյան

Տնօրեն
Արմեն Խոջոյան

Արմեն Խոջոյան

Փոխտնօրեն

Ծնվել է 1961թ-ի հունիսի 8-ին: 1978թ.-ին ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը և 1981թ.-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում: 1984թ.-ին ավարտելով ակադեմիան, վերադարձել է Հայաստան և աշխատանքի է անցել ,,Հայպետհողշիննախագիծ,, ինստիտուտում՝ որպես ինժեներ: 1992թ.-ին տեղափոխվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Գյուղատնտեսական գիտությունների տեղեկագիր,, գիտական ամսագրի խմբագրություն՝ որպես տնօրեն-գլխավոր խմբագիր: 1995թ.-ին խմբագրությունը վերակազմակերպվել է ,,Ագրոպրես,, խմբագրական կենտրոնի, որտեղ նշանակվել է տնօրեն-գլխավոր խմբագիր: 2003թ.-ից կազմակերպությունը միավորվել է ,,Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնին,, , ուր նշանակվել է տեղեկատվության բաժին պետ: 2007թ-ից տեղափոխվել է ,,ՄԱՔՍ գրուպ,, կոնցեռն՝ տարբեր տարիների ղեկավարելով մի քանի կազմակերպություններ: 2007-2014թթ. զուգահեռաբար դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: 2014-2018թթ. աշխատանքային գործունեություն է ծավալել ՌԴ Մոսկվա քաղաքում: 2021թ.-ի մարտի 16-ից «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալն է: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայի Դաշնությունում, Լեհաստանում, Բելգիայում, Հունգարիայում, ՌԴ-ում: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Ունի հրատարակված 12 գիտական աշխատություն: Ամուսնացած է ունի 2 զավակ և 1 թոռ:

Ռուբիկ Շահազիզյան

Ռուբիկ Շահազիզյան

Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ

Ծնվել է 1952թ-ի մարտի 20-ին: 1974թ-ին, ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Այգեպտղաբանջարաբուծության ֆակուլտետը, ստացել է գիտնական ագրոնոմի որակավորում: Ունի կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1974թ-ին Բուսաբանության ինստիտուտում՝ որպես գիտական աշխատող: 1983-1999թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես «Բույսերի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և վերամշակման տեխնոլոգիայի բաժնի» վարիչ, ապա՝ գիտական գծով փոխտնօրեն: 2006 - 2009 թթ. աշխատել է Բնապահպանության նախարարության «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման գրասենյակ» ԾԻԳ ՊՀ-ում որպես Ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարման բաղադրիչի համակարգող: 2009-2011թթ. նույն հիմնարկի բազայի վրա ստեղծված «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է Ծրագրերի մշակման բաժնի պետի պաշտոնը: 2011թ-ից մինչ օրս աշխատում է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում, նախ՝ որպես «Բյուջետային ծրագրերի մշակման բաժնի» պետ, ապա՝ «Էկոկրթական ծրագրերի բաժնի» պետ: Հեղինակ է 55 գիտական հոդվածների և հրատարակությունների: Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու թոռ: