2022 թվականի մարտի 18-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր վարչական շրջանի գյուղապետարանում տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը։
Արտագնա նիստին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամներ Ռ․ Ալիխանյանը, Տ․ Գիդաչյանը, Ս․ Ղարիբյանը, Ն․ Ղուշչյանը, Հ․ Տերտերյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ, ինչպես նաև այլ հրավիրված անձինք: Տեսակապի միջոցով նիստին միացավ կառավարման խորհրդի անդամ Ա․ Մարաբյանը։
Նիստի ընթացքում ներկայացվեցին Ծրագիրը, Ծրագրի 2021 թվականի տարեկան գնումների փոփոխված պլանը, 2021 թվականի աշխատանքների կատարման փոփոխված ժամանակացույցը և 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբերը ներառյալ հիմնարկի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Ծրագրի 2022 թվականի գնումների պլանի որոշման նախագիծը։