Հարմարվողականության հիմնադրամի (ՀՄ-ի) կողմից «ԲԾԻԳ» ՊՀ-ին շնորհված Պատրաստվածության դրամաշնորհի շրջանակներում 2019թ.-ի նոյեմբերի 5-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ իրականացվող ծրագրերի ընթացքում Բնապահպանական, սոցիալական և գենդերային ռիսկերի ուղղորդման վերաբերյալ ուսուցողական սեմինար: Սեմինարին, որը վարում էր գենդերային և սոցիալական ռիսկերի հարցերով փորձագետ Ջ. Սարգիզովան, մասնակցում էին «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները: Սեմինարի նպատակն էր բարձրացնել անձնակազմի կարողությունները իրականացվելիք ծրագրերի ընթացքում բնապահպանական և սոցիալական ռիսկերի բացահայտման, առկա ռիսկերի մեղմման նպատակով: