Երկօրյա վերապատրաստման դասընթաց էներգաարդյունավետության թեմայով ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

2023 թվականի ապրիլի 14-ից 15-ը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում Աղվերանում լրագրողների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց։

Երկօրյա դասընթացի արդյունքում բարձրացվել է Հայաստանյան ԶԼՄ-ների տասից ավելի ներկայացուցիչների գիտելիքի և տեղեկացվածության մակարդակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, շենքերի էներգետիկ անձնագրերի, էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի և այլ թեմաների շուրջ՝ այդ թվում նաև «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի, «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանի և ծրագրի փորձագետների հետ հարց ու պատասխանի ձևաչափով։
Լրագրողները պատրաստակամություն են հայտնել հետևել ծրագրի իրագործման փուլերին և իրենց հրապարակումներով օգնել ծրագրի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը։