Մարտի 18-ին Ուրցաձոր և Շաղափ վարչական շրջանների գյուղապետարաններում տեղի ունեցավ Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ վարչական շրջաններում Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ հայտարարված մրցույթների հաղթողների վիճակահանությունը։
Բոլցման խորհրդատվական ընկերության աջակցությամբ անցկացված վիճակահանությանը մասնակցեցին վարչական շրջանների բնակիչներ, ովքեր հայտարարությամբ սահմանված ժամանակահատվածում դիմումներ էին ներկայացրել մասնակցության վերաբերյալ և վիճակահանության պահին գտնվում էին վիճակահանության վայրում։ Արդարության և հավասարության բոլոր սկզբունքների պահպանությամբ վիճակահանության արդյունքում սահմանվեցին մրցույթների հաղթողները։
Մոտակա ժամանակահատվածում վարչական շրջանների գյուղացիական տնտեսությունների տնամերձ և սեփականաշնորհված տարածքներում նախատեսվում է սկսել հայտարարված աշխատանքների նախագծման և գնման գործընթացները։