2018թ. նոյեմբերի 28-ին «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի պլանով նախատեսված ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմերի որակավորման բարձրացման դասընթաց, որը կազմակերպվել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ -ի անձնակազմի համար: Զեկույցներով հանդես եկան «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Էդիկ Ոսկանյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Միրզոյանը: Ավարտին դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր: