2022 թվականի նոյեմբերի 25-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ ՉՀՀ համակարգի ստեղծում և Շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով սեմինար։
Սեմինարին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ալեքսանդր Ստանկովը, պետական կառույցների ներկայացուցիչներ, էներգետիկ ոլորտով հետաքրքրված մասնագետներ։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հին և նոր կառուցվող շենքերի էներգետիկ սերտիֆիկացման հետ կապված հարցեր։
Իրենց ելույթների ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրեցին Բուլղարրիայի օրինակը և կարևորեցին առաջիկա գործողությունները սերտիֆիկացման գործընթացի համակարգման, մասնագետների վերապատրաստման, առկա սերտիֆիկատների համապատասխանեցման և այլ հարցերի համատեքստում։ Ներկայացվեց նաև միջազգային փորձագետների կողմից մշակված Էներգաարդյունավետության սերտիֆիկատի նոր ձևանմուշը։