Սեմինար-խորհրդակցություն մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ

«Կանաչ կլիմայի հիմնադրամ — ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն սույն թվականի հունվարի 30-ին երկու հանդիպում է կազմակերպել մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի գործառույթ­ները, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորութ­յունները։ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, ողջունեց մասնակիցներին  և ներկայացրեց կլիմայի փոփոխության առաջ բերած մարտահրավերները, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, կլիմայական ֆինանսավորման ինչպես նաև Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հետ փոխգործակցության հնարավորությունները։ Հաջորդիվ, «ԲԾԻԳ» ՊՀ-ի փորձագետները ներկայացրեցին Կանաչ Կլիմայի Հիմնադրամի հիմնական սկզբունքները և նպատակները։ Փորձագետները մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու, ֆինանսական գործիքակազմի /դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ և կապիտալ ներդրումներ/, ինչպես նաև հիմնադրամի օժանդակությամբ կլիմայի  փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի արդյունքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: