Հողաբարելավման աշխատանքների ձեռք բերման մրցույթ

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ.
📍 Հողաբարելավման աշխատանքների ձեռքբերում
➡️  ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀ-ԱՇՁԲ-21/80 ծածկագրով գնման ընթացակարգի
հայտարարություն և հրավեր
✅ Մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝

Ավելի քան 25 000 անփուշ մոշի և ազնվամորու տնկիներ Դիլիջան համայնքին

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը, «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի եվ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Դիլիջան համայնքի  մի շարք բնակավայրերի շահառուներին տրամադրել է ավելի քան 25 000 անփուշ մոշի և ազնվամորու տնկի:

Մասնավորապես՝ 9200 տնկի բաժին է ընկել Աղավնավանքի, 3250՝ Հաղարծինի, նույնքան՝ Մարգահովիտի, 3150՝ Խաչարձանի, ևս 6500 տնկի Ուրցաձորի բնակիչներին:

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Համայնքում ծառատուկն արդեն իսկ ավարտական փուլում է:

Այցելություն Արթիկի տարածաշրջան

2021թ-ի օգոստոսի 13-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Ա. Եսոյանը, «Ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի» գլխավոր մասնագետ Կ. Բզնունին և նույն բաժնի առաջատար մասնագետ Դ. Նիկողոսյանը աշխատանքային այցով մեկնեցին Արթիկի տարածաշրջան: Read More