Աշխատանքային քննարկում Նարեկի համայնքապետարանում

2019 թ-ի ապրիլի  12-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատանքային խումբը տնօրենի տեղակալ Ս. Բալոյանի գլխավորությամբ «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում գործուղման մեկնեց Նարեկ համայնք: Կարդալ ավելին

Ամփոփիչ աշխատանքային հանդիպում ԿԿՀ պատվիրակության այցի շրջանակներում

Սույն թվականի ապրիլի 3-ին, «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի պատվիրակության հետ ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին ԿԿՀ-ի և «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները:  Ամփոփվեցին նախորդող հանդիպումների ընթացքում քննարկված բոլոր թեմաները: Կարդալ ավելին

Կանաչ կլիմայի հիմնադրամի պատվիրակության այցը Հայաստան

Սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (ԿԿՀ) աշխատանքային խումբը՝ հիմնադրամի ծրագերի ղեկավար Քլիֆֆորդ Պոլիքարփի գլխավորությամբ։ Ապրիլի 1-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ն հյուրընկալեց խմբին իր գրասենյակում: Աշխատանքային հանդիպման ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, ծրագրի փորձագետների հետ համատեղ ներկայացրեց հիմնարկի ռազմավարությունը հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ծագած հարցերն ու մարտահրավերները: Քննարկվեցին տարբեր նախագծային գաղափարներ և մասնավոր հատվածի ներգրավվածությանը վերաբերվող առաջարկություններ: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի ու համագործակցության հեռանկարների մասին: Ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի արդյունքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ:

Աշխատանքային այց Նարեկ համայնք

Ս.թ. մարտի 14-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը, բյուջետային ծրագրերի բաժնի պետ Մ. Թովմասյանը և էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը աշխատանքային այցով Նարեկ համայնքում էին: Կարդալ ավելին

«ԲԾԻԳ» ՊՀ-ն հավատարմագրվեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամին

2019թ. փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ ԿԿՀ խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին: Նախորդ տարիների ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ –ն ջանասիրաբար աշխատել է այս ուղղությամբ` անցելով հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փուլերը:  Մեզ համար մեծ պատիվ է  լինել Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրված առաջին ազգային մարմինը՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի 14 երկրների շարքում: Հավատարմագրումը ԿԿՀ-ում ուղիղ հասանելիություն է ապահովում Հիմնադրամի ֆինանսական միջոցներին` «ԲԾԻԳ» ՊՀ –ին հնարավորություն տալով իրականացնել մինչև 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր: