ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի խորհուրդը հաստատեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից Ուրցաձոր, Դիլիջան և Լոռու մարզի Ֆիոլետովո ու Մարգահովիտ համայնքներում իրականացնել սոցիալ-տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսական, ոռոգման ջրի խնայողության, բնակչության եկամուտների և գիտելիքների բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա մեղմել մարդածին ճնշումը ինչպես ԲՀՊՏ-ների, այնպես էլ հարակից համայնքների էկոհամակարգերի վրա:

Ծրագրի սպասվելիք արդյունքներն են՝

Արդյունք 1: Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպը կներդրվի դեգրադացված տարածքներում՝ նվազեցնելով արտադրական համակարգերի և պահպանվող տարածքների խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ

Արդյունք 2: Կամրապնդվի էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ստացման արժեքային շղթաները և կլիմայական  խելացի տեխնոլոգիաները հասանելի  կդառնան խոցելի գյուղական համայնքների համար:

Արդյունք 3: Թիրախային համայնքներում կբարձրանա իրազեկվածության մակարդակը  պլանավորման, մոնիթորինգի և որոշումների կայացման ոլորտներում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ստացման և հողերի չեզոք դեգրադացիային հասնելու  մեթոդների վերաբերյալ: