Մեր Մասին

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար: Կարդալ ավելին

Հողաբարելավման աշխատանքներ Արթիկ համայնքում

2019թ.-ի հոկտեմբերի 8-ին և 9-ին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ՝ Դավիթ Նիկողոսյանը և Կորյուն Բզնունին գործուղման մեկնեցին Արթիկ համայնք՝ հողաբարելավման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և շահառուների հետ նախնական քննարկումների արդյունքում որոշվեց հանքային և օրգանական պարարտանյութերը շահառուներին  տրամադրել հոկտեմբեր ամսվա ընթացքում և միաժամանակ կազմակերպել պարարտանյութերի հող մուծման աշխատանքները:

 

Հողաբարելավման վերոնշյալ աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտնականների և Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուշադրության կենտրոնում:

Մասնագիտական խորհրդատվական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://anau.am/hy/about-us/3187-2019-10-16-09-28-31 

Նյութի աղբյուր` www.anau.am

 

Հողաբարելավման աշխատանքներ Հառիճ և Նահապետավան համայնքներում

2019թ.-ի սեպտեմբերի 23-ին և 30-ին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները գործուղման մեկնեցին Արթիկի տարածաշրջանի Հառիճ և Նահապետավան համայնքներ՝ հողաբարելավման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և շահառուների հետ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է հանքային և օրգանական պարարտանյութերը շահառուներին  տրամադրել սեպտեմբերի 23-ին (Հառիճ) և սեպտեմբերի 30-ին (Նահապետավան) և միաժամանակ կազմակերպել պարարտանյութերի հող մուծման աշխատանքները:

Հառիճ համայնքում շահառուների թիվը կազմում է 102 շահառու, իսկ Նահապետավանում՝ 142: Պարարտացվող տարածքների մակերեսները Հառիճում կազմում է 60 հա, իսկ Նահապետավանում՝ 80 հա:

Հողաբարելավման վերոնշյալ աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտնականների և Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուշադրության կենտրոնում:

Մասնագիտական խորհրդատվական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://anau.am/hy/about-us/3187-2019-10-16-09-28-31 

Նյութի աղբյուր` www.anau.am

 

Աշխատաժողով Երևանում

2019 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանի «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցի «Մասիս» դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմված ճանապարհային քարտեզների ներկայացման աշխատաժողով: Կարդալ ավելին

Տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերին եվ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի մեկնարկային սեմինարը

2019թ-ի սեպտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերին եվ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի մեկնարկային սեմինարը: Կարդալ ավելին