Հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վ․ Ուռուտյանի հետ

2022 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցավ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի, տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանդիպումը։

Զրուցակիցները քննարկեցին համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորությունները։ Երկուստեք ներկայացվեցին հաստատությունների գործունեության ոլորտները, կողմերին հետաքրքրող հարցերի մանրամասները, ձեռք բերվեցին համաձայնություններ առաջիկա քայլերի մասին։