«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է թիրախային տարածաշրջաններում հողային ռեսուրսների, համապարփակ կառավարման պլանների մշակում և իրականացում։
Այս աշխատանքների իրականացման նպատակով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն աշխատանքի է հրավիրում 2 մասնագետների։ Թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ ստորև՝
Հայտերն ըստ թափուր հաստիքների նկարագրություններում նշված ուղեկցող փաստաթղթերի ցանկի հարկավոր է ներկայացնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (գործունեության փաստացի հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծ 65Ա) մինչ ս․թ․ դեկտեմբերի 18-ը։