Կայացավ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման  հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

2023 թվականի դեկտեմբերի 5-ին շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ «Բնապահպանական ծրագերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման  հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։  

Միջոցառմանը մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Գաբրիելյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեն, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ, կառավարման խորհրդի քարտղուար Ռուբիկ Շահազիզյանը, ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, կառավարման խորհրդի անդամ Նարինե Հակոբյանը, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ, կառավարման խորհրդի անդամ Իռա Փանոսյանը,  ՇՄՆ միջազգային համագործակցության բաժնի պետ, կառավարման խորհրդի անդամ Ռուզաննա Գրիգորյանը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ, կառավարման խորհրդի անդամ Աշոտ Գիլոյանը, ծրագրի առաջատար տեխնիկական պատասխանատու Կարոլինա Սթարրը (առցանց մասնակցություն), ծրագրի համակարգող Կորյուն Բզնունին, ՇՄՆ և ՊԳԿ ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի ողջույնի խոսքերից հետո ծրագրի համակարգող Կ. Բզնունին ներկայացրեց ծրագրի շրջանակներում 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2024 թվականի տարեկան աշխատանքային ժամանակացույցը և գնումների պլանը: 

Ծրագրի համակարգողի կողմից փաստաթղթերի ներկայացումից հետո տեղի ունեցան աշխատանքային քննարկումներ, հնչեցին հարցեր ծրագրի իրականացման, ռիսկերի կառավարման վերաբերյալ և ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված այլ հրատապ հարցեր:

Կառավարման խորհրդի անդամները որոշում կայացրեցին հավանություն տալ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությանը, ինչպես նաև 2024 թվականի տարեկան աշխատանքային ժամանակացույցին և գնումների պլանին։