«Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 15.03.2016թ-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցավ «Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման» նվիրված սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի, Ծաղկաձորի և Եղվարդի քաղաքապետարանների, Բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պատասխանատուներ, Եղվարդի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ինչպես նաև Մեղրաձոր, Քաղսի, Արզական, Ջրաբեր, Հանքավան և Մարմարիկ համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն են` օգտակար հանածոների արդյունահանում, արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ՇՄԱԳ դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: