«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը հայտարարում է մրցույթ դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր հաստիքի համար

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը հայտարարում է մրցույթ դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր հաստիքի համար:

Աշխատանքային պարտականությունները.

Իր մասնագիտական որակավորման շրջանակներում՝

. մասնակցել ծրագրային հայտերի հայեցակարգերի և ամբողջական փաթեթի մշակման աշխատանքներին․

․ մասնակցել Բաժնի կողմից կատարվող ծրագրերի իրականացմանը․

․ նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ․

․ տրամադրել մասնագիտական կարծիք-առաջարկություն Ծրագրերի իրականացման նպատակով ընդգրված կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ․

․ կատարել այցելություններ Ծրագրերի իրականացման տարածքներ և իրականացնել մշտական դիտակումներ Ծրագրերի իրականացման նպատակով ընդգրված կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ և վերջիններիս ընթացքի վերաբերյալ զեկուցել Բաժնի պետին և Հիմնարկի տնօրենին․

․  մասնակցել տեխնիկական առաջադրանքների մշակմանը․

․ պատասխանատվություն կրել իր առջև դրված խնդիրների լուծման համար․

․ կատարել Հիմնարկի տնօրենի և բաժնի պետի հանձնարարությամբ այլ գործառույթներ։

Գիտելիքները և հմտությունները.

  • բարձրագույն կրթություն /ինժեներ/շինարար որակավորմամբ/,
  • առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ  կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա ստաժ

Համակարգչային գիտելիքներ.,

MS Office փաթեթի Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,

Լեզուների իմացություն

Հայերեն – գերազանց, անգլերեն — բավարար

  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • hաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ, գերազանց վերլուծական ունակություններ և խնդիրների լուծման հմտություններ

Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել info@cep.am էլ.փոստին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 25-ը: