«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքային պարտականությունները.

  • հիմնարկի գնումների պլանի մշակում՝ համաձայն օրենսդրության,
  • գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացում,
  • գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում օրենքի պահանջներին համապատասխան,
  • պայմանագրերի նախագծերի պատրաստում և ներկայացում հաստատման, վերահսկողության իրականացում,
  • անհրաժեշտ հաշվետվությունների կազմում,

 

Գիտելիքները և հմտությունները.

  • բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն կամ իրավաբանություն որակավորմամբ/,
  • մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ-ում գործող գնումների օրենսդրության իմացություն,
  • գնումների համակարգողի որակավորում /պարտադիր/,

համակարգչային գիտելիքներ. Էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am), գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման (www.armeps.am/ppcm), էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող www.armeps.am/eaction համակարգերի միջոցով մրցույթների կազմակերպման և անցկացման առանձնահատկությունների տիրապետում, MS Office փաթեթի Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,

  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • hաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ, գերազանց վերլուծական ունակություններ և խնդիրների լուծման հմտություններ,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել  info@cep.am հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 19-ը: