«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն բնապահպանական դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատանքի է հրավիրում բարձրագույն լեզվաբանական/թարգմանչական կամ համապատասխան այլ կրթությամբ անգլերենի թարգմանչի

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն բնապահպանական դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատանքի է հրավիրում բարձրագույն լեզվաբանական/թարգմանչական կամ համապատասխան այլ կրթությամբ անգլերենի թարգմանչի: Միջազգային ծրագրերի շրջանակներում մասնագիտական թարգմանությունների փորձը պարտադիր է, բնապահպանական մասնագիտացումը` նախընտրելի: Աշխատավարձը համապատասխանում է նմանատիպ աշխատանքի համար աշխատաշուկայում ձևավորված մակարդակին և կսահմանվի դիմորդի փորձառությունից ելնելով:

Աշխատանքի նկարագրություն

* թարգմանություններ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն

* գործարար նամակագրության և հեռախոսազրույցի վարում

* բանավոր զուգահեռ թարգմանություն

Պահանջվող հմտություններ

* անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն

* համապատասխան աշխատանքային փորձ,

* տարբեր միջավայրերում և աշխատանքային խմբերում աշխատելու, արագ կողմնորոշվելու և անկաշկանդ հաղորդակցվելու ունակություն,

* MS office փաթեթի իմացություն:

Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել info@cep.am հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 14-ը: