Հայաստանը դարձել է Հարմարվողականության հիմնադրամում հավատարմագրված Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը

Հայաստանը դարձել է Հարմարվողականության հիմնադրամում հավատարմագրված Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը
Հայաստանի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը որպես Հարմարվողականության հիմնադրամի 25-րդ ազգային իրականացնող մարմին

Վաշինգտոն 2016թ. նոյեմբերի 8: Հարմավորղականության հիմնադրամը նոր ուղիներ է հարթում` ընդլայնելով Հայաստանի խոցելի համայնքների հասանելիությունը կլիմայի ոլորտի ֆինանսական ռեսուրսներին, քանի որ Հայաստանը առաջինն է Արևելյան Եվրոպայում, ում ազգային իրականացնող գործակալությանը շնորհվել է ուղղակի մուտք(Direct access) Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին:
ՀՀ բնապահապանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ ԱԻՄ(Ազգային իրականացնող մարմին):
Հարմարվողականության հիմնադրամը Ուղղակի մուտքի(Direct access) առաջամարտիկն է, ինչը զարգացող երկրներին հնարավորություն է տալիս մուտք ունենալ կլիմայի ոլորտի ռեսուսրներին և մշակել ու իրականացնել ծրագրեր ուղղակիորեն հավատարմագրված ԱԻՄ-ների միջոցով` կառուցելով կլիմայի փոփոխության հարմարվողականության իրենց սեփական կարողությունները: «ԲԾԻԳ» ՊՀ-ը այժմ արդեն կկարողանա մշակել ծրագրային առաջարկներ, որոնք հասանելի կլինեն Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին` աջակցելով Հայաստանի ամենախոցելի համայքներին ստեղծելու կայունություն նպատակաուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:
«Լինելով Հավատարմագրման հիմնադրամում համատարմագրված Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի առաջին երկիրը շատ ոգևորիչ է մեզ համար»,- ասում է ԾԻԳ-ի տնօրեն պրն. Գևորգ Ներսիսյանը: Սա շատ կարևոր ձեռքբերում է, որով հնարավոր կլինի իրականացնել կլիմայի փոփոխության  պայմաններում բնական լադշաֆտների հարմարվողականությանը վերաբերող ծրագրերի իրականացումը»:
ԾԻԳ-ը դարձել է նաև Հիմնադրամի 3-րդ ԱԻՄ-ը, որը հավատարմագրվել է այլընտրանքյին, պարզեցված հավատարմագրման գործընթացի շրջանակներում, որը մշակվել է Հիմնադրամի կողմից ավելի փոքր գործակալությունների համար անցած տարի:
«Սա շատ լավ լուր է Հայաստանի խոցելի համայնքների համար, որոնք հանդիպում են  դժվարությունների` կապված կլիմայի փոփոխության հետ, և սա թերևս դռներ կբացի Արևելյան Եվրոպայի այլ տարածքների համար, որոնք ենթարկվում են նմանատիպ մարտահրավերների,- ասաց Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի նախագահ  Նարեշ Շարման: Հավատարմագրելով Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը Ուղղակի մոտքի շրջանակներում` սա հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել»:
«Այս հավատարմագրումը նոր ուղիներ է հարթում տարածաշրջանի համար: Այն նաև Հիմնադրամի գործող կլիմայի ֆինանսավորման պատրաստակամության ծրագրի արտացոլումն է, ինչը ուղորդում է ԱԻՄ-ներին համատարմագրման գործընթացում և  ԱԻՄ-ին հնարավորություն տալիս կիսվելու իրենց գիտելիքներով, լավագույն փորձով և փորձառություններով»,-ավելացրեց Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության Հավատարմագրման գծով մասնագետ Սիլվիա Մանչինին:
Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ պայմաններում իր բնական լադշաֆտները առավել խոցելի են գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նկատմամբ, որոնց միջոցով ակտիվանում են բնական էկզոգեն այնպիսի գործոնները, ինչպիսիք են սողանքները, սելավները, հողերի լվացումը կամ տարհանումը, որոնք իրենց հերթին նպաստում են կենսաբազմազանության բնակմիջավայրերի կորստին, անապատացման երևույթների զարգացմանը և հետևաբար կլիմայի անդառնալի փոփոխություններին: Այս տեսակետից առավել խոցելի են Հայաստանի կենտրոնական հատվածը զբաղեցնող և մայրաքաղաքի շուրջ ծավալված Արարատի և Արմավիրի մարզերը:
«Այս ամենը իր ուղղակի ազդեցությունն է ունենում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, մասնավորապես գյուղատնտեսության վրա, քանի որ լեռնային երկիր լինելով` Հայաստանում բավական սակավ են ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողերը»,-հավելեց Ներսիսյանը:
Հայաստանի լեռնային բնույթի անտառների ստորին և վերին անտառաշերտերը հանդես են գալիս որպես կարևոր էկոհամակարգեր, սակայն նույնպես խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ և ունեն բնական լանդշաֆտների հարմարվողականության անհետաձգելի կարիք:
Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն բնության հատուկ պահպանվող տարածքները, որոնք դիտարկվում են կենսոլորտը կայունացնող կարևոր կղզյակներ:
«Կայունացնելով այդ շերտերի կենսաբազմազանության գոյության պայմանները և միևնույն ժամանակ ընդլայնելով գետերի, լճերի առափնյա անտառաշերտերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերում հողմապաշտպան անտառաշերտերը, հնարավոր կլինի բարձրացնել լանդշաֆտների դիմադրողականությունը և կենսաբազմազանության կորստին նպաստող բացասական գործոնների ազդեցությունը,- ասաց Ներսիսյանը: Այս տարածքների կառավարման գործընթացների բարելավումը էական նշանակություն կունենա ինչպես այդ տարածքներում, այնպես էլ դրանց հարակից տարածքներում ապահովելով կենսաբազմազանության բնակմիջավայրերի կայունությունը: Սրանով հնարավորութուն կստեղծվի զարգացնել ինչպես էկոտուրիզմը, այնպես էլ ռեկրեացիոն միջավայրը, ինչը նույնպես կնպաստի Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը»:

Հարմարվողականության հիմնադրամի մասին
2010 թվականից Հարմարվողականության հիմնադրամը 48 երկրում կատարել է շուրջ 357.5 ԱՄՆ դոլարի ներդրում` աջակցելով է 55 ծրագրի իրականացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականության և կայունության պահպանման նպատակով  ունենալով ավելի քան 3.6 մլն. ուղղակի շահառուներ:

1818 H փողոց, NW
MSN N7-700
Վաշինգտոն, 20433 ԱՄՆ
Հեռ: 202.458.0580
Ֆաքս: 202.522.3240
էլ-հասցե: afbsec@adaptation-fund.org

8 Նոյեմբերի 2016թ.

Հղում. 2016/172
Պրն. Gևորգ Ներսիսյան
Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ
129, Արմենակյան փող.
Երևան, Հայաստան
Էլ-հասցե: info@cep.am

Հարգելի պարոն Ներսիսյան

Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը  իր 28-րդ և 29-րդ հանդիպումների նիստերի միջև ընկած ժամանակահատվածում որոշում է կայացրել հավատարմագրելու Հայաստանի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը որպես Ազգային իրականացնող մարմին Հարմարվողականության հիմնադրամում:
Կից Ձեզ եմ ներկայացնում սույն նամակի Հավելվածում ներկայացված B.28-29/1 որոշումը:
Սույն որոշման հետ կապված հարցեր առաջանալու դեպքում մի վարանեք կապվել Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության հետ:

Միկկո Օլիկայնեն
Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության կառավարչի պաշտոնակատար

————————————————

Հավելված
Հավատարմագրման որոշում

Հաշվի առնելով Հարմարվողականության հիմնադրամի մասնագետների խմբի առաջարկությունները` Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը որոշեց`
ա) հավատարմագրել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն Հարմարվողականության հիմնադրամում որպես Ազգային իրականացնող մարմին` պարզեցված հավատարմագրման գործընթացի շրջանակներում, 5 տարի ժամանակահատվածով(հավատարմագրման ժամկետը լրանում է 2021թ. նոյեմբերի 3-ին), և,
բ) «ԲԾԻԳ» ՊՀ-ին իրավունք տալ Հարմարվողականության հիմնադրամին ներկայացնել մինչև 4 մլն. ԱՄՆ դոլարի ծրագրային առաջարկ:

Որոշում B. 28-29/1

————————————————————————————