«Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիր

Սույն ծրագրի նպատակն է Արարատի մարզում իրականացնել հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարին հասնելուն ուղղված միջոցառումներ: Արարատի մարզպետարանի առաջարկով պիլոտային ծրագրի իրականացման համար շահառու  է ընտրվել Նարեկ համայնքը: Նախատեսվում է համայնքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր, բարելավել դեգրադացված հողերի որակական կազմը, ստեղծել նոր այգիներ: