Ամփոփիչ սեմինարների շարք Ծաղկաձորում

Սեպտեմբերի 9-ից 12-ը «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի իրականացման 6-րդ Ազգային զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ամփոփիչ սեմինարների շարքը:

Բացման խոսքով հանդես եկավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Ռուզաննա Ոսկանյանը, ով ողջունեց սեմինարի մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց ծրագիրը, ծրագրի հիմնական նպատակներն ու իրականացրած գործողությունները: Այնուհետև ելույթ ունեցան «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի իրականացման 6-րդ Ազգային զեկույցի պատրաստման գործում ներգրավված մեր գործընկերները` Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյանը և ԿՏԲԿ տնօրենների խորհրդի անդամ Դշխուհի Սահակյանը:

Նունե Հարությունյանը  ներկայացրեց ԿՏԲԿ-ի գործունեությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում, անդրադարձավ  Կենսաբազմազանության ազգային մակարդակով թիրախներին, ինչպես նաև խոսեց Այիչիի նպատակային խնդիրների մասին: Իսկ ԿՏԲԿ տնօրենների խորհրդի անդամ Դշխուհի Սահակյանը խոսեց Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների մասին և տվեց երկրի կենսաբազմազանության թարմացված նկարագիրը:

Քննարկմանը մասնակցեցին և ներկայացված թեմաների շուրջ իրենց կարծիքն արտահայտեցին հանրային և մասնավոր կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում` Շրջակա միջավայրի նախարարության, Ասիական Զարգացման Բանկի (ADB), Երևանի քաղաքապետարանի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի:

Հանդիպումը բավական հետաքրքիր և ուշագրավ անցավ:

Շնորհակալությո՛ւն բոլոր մասնակիցներին և բանախոսներին:

Նախատեսվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում հաջորդ երկու ամփոփիչ սեմինարներն  անցկացնել Դիլիջանում, որոնց կանդրադառնանք մեր էջում: