Փորձի փոխանակում «Կանաչ կլիմա» հիմնադրամին հավատարմագրման շրջանակներում

2019թ.-ի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը աշխատանքային այցով ՀՀ էր ժամանել Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բնապահպանական հանձնաժողովի ներքո գործող Ծրագրերի իրականացման խմբի ղեկավար Տուրակուլ Մուրոդովը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Կանաչ կլիմա հիմնադրամին  «ԲԾԻԳ» ՊՀ-ի հավատարմագրման փորձին: «ԲԾԻԳ» ՊՀ-ի գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը պարոն Մուրոդովին ներկայացրեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի պատմությունը, անցած ճանապարհը, մասնավորապես՝ Կանաչ կլիմա հիմնադրամին գրասենյակի հավատարմագրման գործընթացը:

Պարոն Մուրոդովը շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերներին աջակցության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը էլ ավելի արդյունավետ կլինի: