«ԲԾԻԳ» ՊՀ-ի բողոքների հասցեագրման մեխանիզմը

Բողոքների հասցեագրման մեխանիզմը կարգավորում է միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հանրության հետ հետադարձ կապը և բողոքների հասցեագրման գործընթացը։

Բողոքների հասցեագրման մեխանիզմը (այսուհետ՝ ԲՀՄ) հնարավորություն է տալիս ծրագրի իրականացման արդյունքում տուժած անձանց ներկայացնել ծրագրի հետ կապված իրենց հարցերը, առաջարկություններն ու մտահոգությունները և ստանալ համապատասխան արձագանք։

«ԲԾԻԳ» ՊՀ-ի ԲՀՄ-ը նախատեսում է երկփուլ ընթացակարգ: Առաջին փուլը կամընտրական է և բողոքողին հնարավորություն է տալիս ուղղակիորեն դիմել ծրագրի աշխատակիցներին և ներկայացնել իրենց բողոքը։ Այն դեպքում, երբ ծրագրի աշխատակիցների տեղում տրված պատասխանը անբավարար է, կամ եթե բողոքողը չի ցանկանում ուղղակիորեն գործ ունենալ ծրագրի աշխատակիցների հետ, բողոքողն իրավունք ունի անցնել ԲՀՄ ընթացակարգի երկրորդ փուլին, որը ենթադրում է բողոքի ներկայացում բողոքների հասցեագրման հանձնաժողովին։ Հանձնաժողովն ինքնուրույն քննարկում և լուծում է անհատների կամ կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները, որոնք ըստ բողոքողի «ԲԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերի համատեքստում կարող են կամ դարձել են վնասի պատճառ։

Բողոքների հասցեագրման հանձնաժողովին բողոք ներկայացնելու նպատակով կարող եք լրացնել կցված ձևանմուշը և ուղարկել այն grm@epiu.am էլ հասցեին` յուրաքանչյուր ծրագրի դեպքում նշելով ԲՀՄ պատասխանատուներին ըստ ստորև ներկայացված աղյուսակի․

Ծրագրի անվանումըԲՀՄ պատասխանատուն Էլ հասցեն
Ազգային մակարդակում կոնվենցիայի կողմ երկրների ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ընդլայնված մոնիթորինգի և հաշվետվողականության ուղղությամբՄարգարիտա Գասպարյան, ծրագրի պատասխանատուmargarita.gasparyan@epiu.am
Անցում էլեկտրական շարժունակությանը ՀայաստանումԼուսինե Սարգսյան, ծրագրի օգնականsargsyanlusine555@gmail.com
Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծումՄարգարիտա Գասպարյան, ծրագրի պատասխանատու margarita.gasparyan@epiu.am
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչԱրմեն Աջամօղլյան, ծրագրի համակարգողarmenajam@mail.ru
Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ գործընկերության և ծրագրերի շրջանակների ընդլայնում և համաձայնեցում երկրի ցածր ածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների հետԱննա Բարսեղյան, ծրագրի օգնական assistant.rsp005@gmail.com
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդումԱրմեն Խոջոյան, ծրագրի ղեկավարarmenkhojoyan@epiu.am
Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարոցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցովԿորյուն Բզնունի, ծրագրի համակարգող koryunbznuni@gmail.com
Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգման միջոցովԿորյուն Բզնունի, ծրագրի համակարգող koryunbznuni@gmail.com