«ԲԾԻԳ» ՊՀ-ն հավատարմագրվեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամին

2019թ. փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ ԿԿՀ խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին: Նախորդ տարիների ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ –ն ջանասիրաբար աշխատել է այս ուղղությամբ` անցելով հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փուլերը:  Մեզ համար մեծ պատիվ է  լինել Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրված առաջին ազգային մարմինը՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի 14 երկրների շարքում: Հավատարմագրումը ԿԿՀ-ում ուղիղ հասանելիություն է ապահովում Հիմնադրամի ֆինանսական միջոցներին` «ԲԾԻԳ» ՊՀ –ին հնարավորություն տալով իրականացնել մինչև 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր: