ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահապանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը նախաձեռնել է բնապահպանական ոլորտի դրամաշնորհային ձևաչափի ծրագրային հայեցակարգերի հավաքագրման գործընթաց։
Ներկայացվող ծրագրային հայեցակարգերը պետք է առնչվեն հետևյալ ոլորտներին.
- Առողջապահական, պարենային և ջրային անվտանգություն
- Մարդկանց և համայնքների ապրուստի միջոցներ
- Ենթակառուցվածքներ և մարդածին շրջակա միջավայր
- Էկոհամակարգեր և էկոհամակարգային ծառայություններ
- Էներգիայի գեներացում և հասանելիություն
- Տրանսպորտ
- Շենքեր, քաղաքներ, արդյունաբերական ձեռնարկություններ և տեխնիկա
- Անտառներ և հողօգտագործում
Ներկայացվող հայեցակարգերին առաջադրվող նվազագույն պահանջներն են՝
- Ծրագրի անվանում
- Ծրագրի տևողություն
- Ծրագրի արժեք
- Պետական և/կամ մասնավոր հատվածի ներգրավվածություն
- Ծրագրի հիմնավորում, նպատակներ և մոտեցում (առավելագույնը 100 բառ)
- Ծրագրի համատեքստ և ելակետային տվյալներ (առավելագույնը 2 էջ)
- Ծրագրի նկարագրություն (առավելագույնը 3 էջ)
- Ակնկալվող արդյունքներ (առավելագույնը 3 էջ)
- Շահառուների ներգրավվածություն (առավելագույնը 3 էջ)
- Ծրագրի կայունություն և վերարտադրելիություն (առավելագույնը 1 էջ)
Հայեցակարգերի ուսումնասիրության փուլում նախապատվությունը կտրվի այն ծրագրային նախագծերին, որոնք
- Ունեն մեղմման, հարմարվողականության ներուժ,
- Կարող են նպաստել գլոբալ ցածր ածխածնային զարգացման գործընթացներին,
- Ունեն կայուն զարգացման ներուժ զուգորդված բնապահպանական, սոցիալական, տնտեսական, գենդերային օգուտներով,
- Նախատեսված են խոցելի և ֆինանսական կարիքներ ունեցող համայնքների համար։
Ծրագրային հայտերը կարող եք ուղարկել donorcop@epiu.am էլ․ հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 651-631 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-18։00։