«ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից մշակվել և ՄԱԿ-ի Հարմարվողականության Հիմնադրամ է ներկայացվել «Ապագա առաջնորդների ներգրավում, երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը, որը կքննարկվի Հարմարվողականության Հիմնադրամի 2019թ-ի մարտի 12-15-ը կայանալիք խորհրդի նիստում: Ծրագրի հաստատման արդյունքում Հայաստանը կհայտնվի բնապահպանական ոլորտում ինովացիոն ծրագրեր իրականացնող երկրների ցանկում: