«Նիսսան» մակնիշի ամենագնացների և հակահրդեհային սարքավորումների հանձնման արարողություն

«ԲԾԻԳ» ՊՀ-ն Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների  համար ձեռք են բերվել Nissan մակնիշի ամենագնացներ, որոնք համալրվել են ջրի տարաներով, պոմպերով, փողրակներով, հակահրդեհային այլ տեխնիկական սարքավորումներով ու պարագաներով: Նշված աշխատանքները «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից համակարգվել են բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի պետ Մ. Թովմասյանի կողմից: 2019 թվականի հունիսի 14-ին տեղի ունեցավ նշված տեխնիկայի հանձնման արարողությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին: Միջոցառմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնը, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը, ազգային համակարգող Արման Վերմիշյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, նախարարության և «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ: