2018թ. օգոստոսի 1-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի ամրապնդում» ծրագրի ներկայացման ամփոփիչ սեմինարը: Սեմինարին ներկա էին Բնապահպանության փոխնախարար Ա. Ղազարյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, Դիլիջան և Ուրցաձոր համայնքների ղեկավարներ Ա. Սանթրոսյանը և Ռ. Անդրեասյանը, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքների ներկայացուցիչները, ավագանիներն ու վարչական տարածքների ներկայացուցիչները, Տավուշի, Լոռու և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչները, բնապահպանության նախարարության և «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները, «Դիլիջան» ազգային պարկ» և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրում ընդգրկված փորձագետները: Բացման խոսքով հանդես եկավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, որից հետո ծրագիրը ներկայացրեց տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը: Բնապահպանության փոխնախարար Ա. Ղազարյանն ընդգծեց պիլոտային ծրագրի կարևորությունը և դրա սոցիալ-տնտեսական նշանակությունը թիրախային համայնքների համար: Զեկույցներով հանդես եկան փորձագետներ Մ. Գալստյանը (գյուղատնտես), Գ. Սանթրոսյանը (պտղաբույծ), Ն. Արշակյանը (դեղաբուսաբան), Ա. Խաչատրյանը (ինժեներ-շինարար), Ս. Խաչատրյանը (հիդրոինժեներ) և Է. Սարգսյանը (քարտեզագիր), որից հետո պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին: