Աշխատանքային այց Արարատի մարզի Ուրցաձոր համայնք

Ս.թ. մայիսի 25-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատանքային խումբը տնօրեն Մ. Գալստյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի վերաբերյալ: Կարդալ ավելին

«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ներկայացման սեմինար

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Արթիկ քաղաքի համայնքապետարանում անցկացրեց սեմինար, որի ժամանակ ներկայացվեց «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը: Կարդալ ավելին

Աշխատանքային խորհրդակցություն Արթիկ քաղաքում

Սույն թվականի փետրվարի 8-ին Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Արթիկի քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը, տնօրենի տեղակալը, բաժինների պետերը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչները:
«ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը ներկայացրեց ծրագրի հայեցակարգը, նախատեսվող գործողությունները և իրականացման ժամկետները: Ծավալվեց շահագրգիռ քննարկում ծրագրի հայեցակարգի դրույթների վերաբերյալ: Կարդալ ավելին