Վերապատրաստման դասընթացներ հասարակական շենքերում նշանակված էներգետիկ պատասխանատուների համար «ԲԾԻԳ» ՊՀ-ի ծրագրի շրջանակներում

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում 2022 թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության հասարակական շենքերում նշանակված էներգետիկ պատասխանատուների համար իրականացվում են վերապատրաստման դասընթացներ։

Read More

“ԲԾԻԳ” ՊՀ-ի ծրագրի շահառուները մասնակցեցին Բերքի փառատոնին

2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին “Բնապահապանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի “Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության կարողությունների ամրապնդում” ծրագրի շահառուները մասնակցեցին “Կանաչ արահետ” ՀԿ-ի կողմից կազմակերպված Բերքի փառատոնին, որտեղ հնարավորություն ունեցան իրացնել ծրագրի շրջանակներում իրենց կողմից մշակված բարիքները։
 

Read More

Կայացավ Հարմարվողականության հիմնադրամի՝ հավատարմագրված հայաստանյան ազգային իրականացնող մարմինների 9-րդ տարեկան գլոբալ սեմինարը

2022թ․ սեպտեմբերի 26-30-ը շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը՝ որպես Հարմարվողկանության հիմնադրամին հավատարմագրված հայաստանյան ազգային իրականացնող մարմնի (ԱԻՄ) ղեկավար, մասնակցեց Վաշինգտոնում կայացած Հիմնադրամի՝ հավատարմագրված ԱԻՄ-ների 9-րդ տարեկան գլոբալ սեմինարին։

Read More

«ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները Կորեայի Հանրապետությունում մասնակցել են Կանաչ կլիմայի հիմնադրամի գլոբալ պլանավորման երկրորդ համաժողովին

2022 թվականի սեպտեմբերի 12-17-ը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ  Գայանե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության կազմում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրեասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը և դոնորների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Լիա Ապիկյանը մասնակցեցին  Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի գլոբալ պլանավորման երկրորդ համաժողովին։

Read More

Աշխատանքային այց Վայոց ձորի և Կոտայքի մարզեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ

2022 թ․ օգոստոսի 5-ին շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ Մերի Մարտիրոսյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից մշակվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի և Կոտայքի մարզերում։

Read More