Կայացավ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի ամփոփումը

2022 թվականի նոյեմբերի 22-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը «Կանաչ արահետ» ՀԿ-ում մասնակցեց 2022թ․ հոկտեմբերի 22-23-ը կայացած Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի ամփոփմանը և իր ելույթում նշեց նման միջոցառումներում երիտասարդության ակտիվ ներգրավվածության կարևորությունը։

Read More

Ճանաչողական դասընթաց «Սմարթ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամի էկոակումբում

2022թ. նոյեմբերի 18-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Աբովյան քաղաքի «Սմարթ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամում ստեղծված էկոակումբում տեղի ունեցավ առաջին ճանաչողական դասընթացը, որի շրջանակներում ակումբի անդամները ծանոթացան էկոակումբի գաղափարին, դրա շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Read More

«ԲԾԻԳ» ՊՀ-ի ծրագրի շրջանակներում մշակվել է տեղեկատվական նյութ էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի մասին

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում մշակվել է տեղեկատվական նյութ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգը (ԷԿՏՀ), ինչու է այն կարևոր շենքերի ոլորտում ՉՀՀ համակարգի և Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համար։

Read More

Դասընթաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար «ԲԾԻԳ» ՊՀ-ի ծրագրի շրջանակներում

2022թ. նոյեմբերի 8-10-ը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կազմակերպվեց բարձրորակ անտառային բույսերի և տնկիների վերաբերյալ դասընթաց` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կարողությունների հզորացման նպատակով։

Read More

Տեղի է ունեցել «ՈՒՀԿ-ների կարողությունների ամրապնդում վերջիններիս փորձառնական համայնքի միջոցով» ծրագրի տարեկան հանդիպումը

2022թ. նոյեմբերի 2-4-ը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ուղիղ հասանելիություն ունեցող կազմակերպությունների (ՈՒՀԿ) կարողությունների ամրապնդում վերջիններիս փորձառնական համայնքի միջոցով» ծրագրի շրջանակներում Կահիրեում տեղի ունեցած ՈՒՀԿ-ների տարեկան հանդիպմանը։

Read More