2019թ. փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ ԿԿՀ խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին: Նախորդ տարիների ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ –ն ջանասիրաբար աշխատել է այս ուղղությամբ` անցնելով հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փուլերը: Մեզ համար մեծ պատիվ է լինել Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրված առաջին ազգային մարմինը՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի 14 երկրների շարքում: Հավատարմագրումը ԿԿՀ-ին ուղիղ հասանելիություն է ապահովում Հիմնադրամի ֆինանսական միջոցներին` «ԲԾԻԳ» ՊՀ –ին հնարավորություն տալով իրականացնել մինչև 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր:
Ընթացիկ ծրագրեր

«Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիր
Սույն ծրագրի նպատակն է Արարատի մարզում իրականացնել հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարին հասնելուն ուղղված միջոցառումներ: Արարատի մարզպետարանի առաջարկով պիլոտային ծրագրի իրականացման համար շահառու է ընտրվել Նարեկ համայնքը: Նախատեսվում է համայնքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր, բարելավել դեգրադացված հողերի որակական կազմը, ստեղծել նոր այգիներ:

ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի խորհուրդը հաստատեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը
ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը: Կարդալ ավելին

Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը հաստատեց «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խոհուրդը 2018 թվականի հոկտեմբերին հաստատեց Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից մշակած «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը՝ 1,435,100 ԱՄՆ դոլար արժեքով: Կարդալ ավելին

Կանաչ կլիմայի հիմնադրամը հաստատել է ԲԾԻԳ-ի կողմից ներկայացրած «Պատրաստվածության աջակցություն» դրամաշնորհային ծրագրի հայտը
Դրամաշնորհը կնպաստի ՀՀ բնապահպանության նախարարության՝ Հիմնադրամի հետ գործակցության կարողությունների հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև Հիմնադրամի հետ ներգրավվելու ռազմավարական շրջանակների, այդ թվում` երկրի ծրագրերի պատրաստմանը և կխթանի երկրի մակարդակում Հիմնադրամի գործունեության համապատասխան վերահսկումը: