Սույն ծրագրի նպատակն է նվազեցնել դեգրադացման և անապատացման գործընթացները Արարատյան դաշտավայրում՝ բարելավելով տեղական համայքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ դրանով իսկ նպաստելով երկրի կողմից հաստատված հողերի չեզոք դեգրադացիայի թիրախներին: Մասնավորապես, ելնելով նախագծի կարճաժամկետ նպատակներից, առաջարկվում է փոքր տարածքներում փորձարկել և կիրառել հողերի կայուն կառավարման տարբեր տեխնոլոգիաներ, որոնք պետք է օգնեն նվազեցնել հողի դեգրադացիան և բարելավել ծրագրի ազդեցության տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները:
Իրականացված ծրագրեր
Կենսաբանական բազմազանության մասին 6-րդ ազգային զեկույց
«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի իրականացման ՀՀ վեցերրորդ ազգային զեկույցը:
Զեկույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝
https://www.epiu.am/wp-content/uploads/2020/02/6-րդ-ardir-20.08.2019.doc
«ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագիր
«ԲԾԻԳ» ՊՀ-ն Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ «ԲՀՊՏ»-ների հակահրդեհային կարողությունների հզորացում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռբերում» ծրագրի շրջանակներում կնքել է գնման պայմանագիր, որով «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների համար նախատեսվում է ձեռքբերել պիկապ ավտոմեքենաներ և հակահրդեհային անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և պարագաներ:
ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի ծրագրի (UNEP) և Դանիայի տեխնիկական համալսարանի Համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Տեխնոլոգիաների կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագիր
Ծրագրի անվանումը ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի ծրագրի (UNEP) և Դանիայի տեխնիկական համալսարանի Համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Տեխնոլոգիաների կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագիր
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը` մայիս 2015թ. – նոյեմբեր 2016թ. Read More

«Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների Էմերալդ ցանց», երկրորդ փուլ>> Եվրամիության/Եվրախորհրդի համատեղ ծրագիր
Ծրագրի նպատակը — Հայաստանում “Էմերալդ ցանց” -ի (Emerald Network) ձևավորում:
Ծրագրի իրականացման ժամկետները (սկիզբը — ավարտը) – 01.07.2016-31.12.2016թ..
2016թ.-ի պայմանագրի շրջանակներում իրականացվելիք առաջադրանքները հետևյալն են. Read More