Հողաբարելավման աշխատանքներ Վարդաքար համայնքում

Սույն թվականի մայիսի 4-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցներ` էկոկրթական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Գ. Միրզոյանը և դոնորների կողմից իրականացվող ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետի ժ/պ Ս. Անանյանը «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրի շրջանակներում գործուղման էին մեկնել Շիրակի մարզի Վարդաքար համայնք:

Գործուղման նպատակն էր`
  1. Ներկա գտնվել «Ա. Սիմոնյան» ԱՁ-ի կողմից իրականացվող Վարդաքար համայնքի վարելահողերի ազոտական պարարտանյութերով սնուցման աշխատանքներին:
  2. Մասնակցել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ավտոմատ մետեոկայանի կոորդինատների տեղորոշման աշխատանքներին:
  3. Դիտարկել «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները:

«ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները ներկա էին «Ա. Սիմոնյան» ԱՁ-ի կողմից Վարդաքար համայնքի վարելահողերը ազոտական պարարտանյութերով սնուցման աշխատանքներին: Կապալառուն իրականացնում էր ազոտական պարարտանյութի բաշխման և սնուցման աշխատանքներ` ըստ Վարդաքարի համայնքապետարանի կողմից ներկայացված շահառուների ցուցակի: Ծրագրի շահառուները ցուցակի համաձայն ստանում էին իրենց հասանելիք ազոտական պարարտանյութը, իսկ կապալառուն իրականացնում էր դրանց տեղափոխման և փռման աշխատանքները:

Այնուհետև դոնորների կողմից իրականացվող ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետի ժ/պ Ս. Անանյանը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց ավտոմատ մետեոկայանի կոորդինատների տեղորոշման աշխատանքներին: Վերոհիշյալ կոորդինատները տեղորոշված են:

Վերջում «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ Գ. Միրզոյանը և Ս. Անանյանը դիտարկեցին «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում ընթանում էին գաբիոնների ստեղծման շինաշխատանքներ: