ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահապանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը նախաձեռնել է բնության հուշարձանների լուսանկերների հավաքագրման գործընթաց, որի շրջանակներում լավագույն լուսանկարներ ներկայացրած մասնակիցները Բնապահապանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից կստանան պարգևներ։ Վերջիններս նախատեսված են հետևյալ խմբերի համար՝
- Սիրողական լուսանկարներ ներկայացրած դպրոցականներ,
- Սիրողական լուսանկարներ ներկայացրած մինչև 30 տարեկան մեծահասակներ,
- Պրոֆեսիոնալ լուսանկարներ ներկայացրած լուսանկարիչներ առանց տարիքային սահմանափակումների։
Լուսանկարները կարող եք ուղարկել donorcop@epiu.am էլ․ հասցեին մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 651-631 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-18։00։