ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարությունը հաստատել է «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» ծրագիրը

Սույն ծրագրի նպատակն է նվազեցնել դեգրադացման և անապատացման գործընթացները Արարատյան դաշտավայրում՝ բարելավելով տեղական համայքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ դրանով իսկ նպաստելով երկրի կողմից հաստատված հողերի չեզոք դեգրադացիայի թիրախներին: Կարդալ ավելին

Հարմարվողականության հիմնադրամը հաստատել է «Հայաստանի ԲՀՊՏ հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության բարձրացում» ամբողջական ծրագրի մշակման դրամաշնորհը

Ծրագրի նպատակն է

նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից համայքների խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ, հզորացնել գյուղատնտեսության ոլորտի հարմարվողական կարողությունները, ամրապնդել ինստիտուցիոնալ ու պլանավորման հնարավորությունները և ընտրված համայնքներում իրականացնել կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ:

Կարդալ ավելին

«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ամբողջական փաթեթը

«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ամբողջական փաթեթը և ներկայացրել Հարմարվողականության հիմնադրամին, որի կողմից ներկայացված առաջարկությունների, դիտողությունների և մեկնաբանությունների հիման վրա լրամշակվել է ամբողջական ծրագրային փաթեթը: Կարդալ ավելին

Կանաչ կլիմայի հիմնադրամը հաստատել է ԲԾԻԳ-ի պատրաստվածության դրամաշնորհի հայտը:

Դրամաշնորհը կնպաստի ՀՀ բնապահպանության նախարարության՝ Հիմնադրամի հետ գործակցության կարողությունների հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև Հիմնադրամի հետ ներգրավվելու ռազմավարական շրջանակների, այդ թվում` երկրի ծրագրերի պատրաստմանը և կխթանի երկրի մակարդակում Հիմնադրամի գործունեության համապատասխան վերահսկումը:

Կարդալ ավելին

ԲԾԻԳ-ը միացել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրին

Ռիսկերի նվազեցման միջամտությունների ինտեգրված հավաքակազմի կիրառման միջոցով այս Ծրագիրը միտված է սիստեմատիկաբար նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և, այդ միջոցով, նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները և ապահովել կայուն զարգացման օգուտները:

Կարդալ ավելին