Սույն բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ծրագրերի շրջանակներում իրականացվող գնումների հայտարարության և հրավերի տեքստերը: Պետական հիմնարկի կողմից կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեղեկությունները հրապարակվում են www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքում: Գնման գործընթացների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հնարավոր է ստանալ www.procurement.am և www.armeps.am ինտերնետային կայքերից:

«ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ

Փորձագետը պետք է օժանդակի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի  վեցերորդ ազգային զեկույցի մշակման աշխատանքներն իրականացնող տեղական խորհրդատվական կազմակերպությանը և «ԲԾԻԳ»-ի անձնակազմին՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված խնդիրների լուծման նպատակով: Միջազգային փորձագետի նախաորակավորման ընթացակարգերի վերաբերյալ հղումը բերված է ստորև.

https://www.epiu.am/wp-content/uploads/2018/09/1-CBD-International-Colsuntant-am-2.doc

(Հրապարակված է 2018-09-19 18:54:06-ից մինչեւ 2018-10-04 18:00:00 ժամը ներառյալ)

 

«ԲԾԻԳ» ՊՀ-ը «Կանաչ Կլիմա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Պատրաստվածության աջակցության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետի ընտրության նպատակով հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ

Փորձագետը պետք է օժանդակի Կանաչ Կլիմա Հիմնադրամի «Պատրաստվածության աջակցության» դրամաշնորհի շրջանակներում աշխատանքներ իրականացնող «ԲԾԻԳ» ՊՀ-ի անձնակազմին՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված խնդիրների լուծման նպատակով: Միջազգային փորձագետի նախաորակավորման ընթացակարգերի վերաբերյալ հղումները բերված են ստորև.

https://www.epiu.am/wp-content/uploads/2018/08/1-Expert-for-EPIU-Arm-1.doc

(Հրապարակված է 2018-09-07 16:45:42-ից մինչեւ 2018-09-20 17:00:00 ժամը ներառյալ)