«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ամբողջական փաթեթը

«ԲԾԻԳ» ՊՀ-ն մշակել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ամբողջական փաթեթը և ներկայացրել Հարմարվողականության հիմնադրամին, որի կողմից ներկայացված առաջարկությունների, դիտողությունների և մեկնաբանությունների հիման վրա լրամշակվել է ամբողջական ծրագրային փաթեթը:


Հարմարվողականության հիմնադրամը հաստատել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի հայեցակարգը

Ծրագրի նպատակն է բարձրացնել և բարելավել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների, համայնքների արտադրողների, հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հարմարվողականության հնարավորությունները, կանխարգելել քաղաքին սպառնացող ջրհեղեղների վտանգը և վերացնել դրանց հետևանքները, ինչպես նաև վերականգնել կլիմայի փոփոխության և մարդածին ազդեցությունների հետևանքով տուժած տարածքի բնական լանդշաֆտը: