“ԲԾԻԳ” ՊՀ-ի ծրագրի շահառուները մասնակցեցին Բերքի փառատոնին

2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին “Բնապահապանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի “Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության կարողությունների ամրապնդում” ծրագրի շահառուները մասնակցեցին “Կանաչ արահետ” ՀԿ-ի կողմից կազմակերպված Բերքի փառատոնին, որտեղ հնարավորություն ունեցան իրացնել ծրագրի շրջանակներում իրենց կողմից մշակված բարիքները։
 

 
Բացի Ուրցաձոր, Հովք, Ֆիոլետովո համայնքների շահառուներից փառատոնին մասնակցեցին նաև Ֆիոլետովոյի, Մարգահովիտի, Թեղուտի և Դիլիջանի էկոակումբների անդամները։