Աշխատանքային խորհրդակցություն Արթիկ քաղաքում

Սույն թվականի փետրվարի 8-ին Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Արթիկի քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը, տնօրենի տեղակալը, բաժինների պետերը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչները:
«ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը ներկայացրեց ծրագրի հայեցակարգը, նախատեսվող գործողությունները և իրականացման ժամկետները: Ծավալվեց շահագրգիռ քննարկում ծրագրի հայեցակարգի դրույթների վերաբերյալ: Արթիկի քաղաքապետը և համայնքների ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ ծրագրի արդյունավետ իրականացումը մեծապես կնպաստի տարերային աղետների կանխարգելմանը, քաղաքի սանիտարական վիճակի բարելավմանը, ինչպես նաև քարհանքների շահագործման հետևանքով խախտված բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության բարձրացմանը: