Աշխատանքային այց Տավուշի մարզ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրակացվում է «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ բնակավայրերում և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում բանջարային և տերևաբանջարային նոր սորտերի արդյունավետության ցուցադրման նպատակով իրականացվում է բանջարային և տերևաբանջարային մշակաբույսերի սածիլների և սերմերի տրամադրում ֆերմերներին, ինչպես նաև մատուցվում է մասնագիտական խորհրդատվություն: