«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ներկայացման սեմինար

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Արթիկ քաղաքի համայնքապետարանում անցկացրեց սեմինար, որի ժամանակ ներկայացվեց «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը:Սեմինարին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետը, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, Արթիկ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի պաշտոնատար անձինք, ավագանու անդամներ, Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների ղեկավարները, դպրոցների, գեղարվեստի և ֆուտբոլային մարզադպրոցների տնօրենները:«ԲԾԻԳ» ՊՀ-ն ներկայացնում էին տնօրեն Մ. Գալստյանը, փոխտնօրեն Ս. Բալոյանը, աշխատակիցներ Գ. Միրզոյանը, Կ. Բզնունին և ծրագրի շրջանակներում վարձված փորձագետները: Բացման խոսքով հանդես եկավ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը՝ համառոտ ներկայացնելով պիլոտային ծրագիրն ու դրա առանձնահատկությունները: Արթիկի համայնքապետ Մ. Վարագյանն ընդգծեց պիլոտային ծրագրի սոցիալ-տնտեսական նշանակությունը համայնքի համար: Իրենց զեկույցներով հանդես եկան փորձագետները, որից հետո պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին: