2019թ-ի հունիսի 6-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» ծրագրի շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի բյուջետային ծրագրերի բաժնի պետ Մ. Թովմասյանը և էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը գործուղման էին մեկնել Արարատի մարզի Նարեկ համայնք:
Գործուղման նպատակն էր՝
- Դիտարկել Նարեկ համայնքում ծրագրի շրջանակներում պտղատու այգիներում կաթիլային ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքը.
- Համայնքին հանձնել կենսահումուսի հերթական խմբաքանակը:
Այցելություն է կատարվել այն տարածքներ, որտեղ ընթանում են կաթիլային համակարգի կառուցման աշխատանքները: 12,0 հա տարածքի վրա տեղադրվել են ոռոգման միջշարային խողովակներ: Այդ տարածքներում սկսվել են միջշարային խողովակներից դեպի ծառերի ոռոգման բաժակները տանող խողովակների մոնտաժման աշխատանքները: Համայնքին է հանձնվել 5400 կգ կենսահումուս, որի վերաբերյալ կազմվել է հանձնման — ընդունման ակտ: